Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Հետահայաց ցուցադրություններ». Էլդար Շենգելայա, Վիկտոր Էրիսե, Ալեքսանդր Սոկուրով

«Հետահայաց ցուցադրություններ».  Էլդար Շենգելայա, Վիկտոր Էրիսե, Ալեքսանդր Սոկուրով
03.06.2012 | 02:09

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» արտամրցութային ծրագրում կներկայացվեն ԷԼԴԱՐ ՇԵՆԳԵԼԱՅԱՅԻ, ՎԻԿՏՈՐ ԷՐԻՍԵԻ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԿՈՒՐՈՎԻ ֆիլմերը:
Իսպանացի ռեժիսոր ՎԻԿՏՈՐ ԷՐԻՍԵՆ ծնվել է 1940-ին՝ Իսպանիայում: Նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը` «Փեթակի ոգին», նկարահանվել է 1973-ին: Նրա «Սերկևիլենի. արևի ծառը» ֆիլմը 1992-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի և ՖԻՊՐԵՍԻ մրցանակների: 2010-ին Էրիսեն Կաննի կինափառատոն ժյուրիի կազմում էր:
ԷԼԴԱՐ ՇԵՆԵԼԱՅԱՆ վրացական կինոյի ամենաճանաչված ռեժիսորներից է: Դեռևս խորհրդային տարիներին նրա ֆիլմերը նոմինացվել են միջազգային և ԽՍՀՄ հեղինակավոր կինոփառատոներում, արժանացել համամիութենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Շենգելայան համազգային ճանաչման է հասել1969-ին` «Արտասավոր ցուցահանդես» տրագիկոմեդիայով: Նրա մեկ այլ ճանաչված ֆիլմերից է «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն» տրագիկոմեդիան: 1992-ին եղել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժուրիի անդամ:

Ռուս կինոռեժիսոր, Ռուսատանի ժողովրդական արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԿՈՒՐՈՎԸ ծնվել է 1951-ին: Նրա «Ցավեցնող անտարբերություն» ֆիլմը 1987-ին նոմինացվել է Բեռլինի 37-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում: Սոկուրովի նկարահանած եռապատումը («Մոլուք»` Հիտլերի մասին, «Ցուլը»` Լենինի մասին, «Արևը»` Հիրոշիտոյի մասին) փորձում է բացահայտել իշխանության կաշառող հետևանքները: Եռապատման 4-րդ և վերջին մասը «Ֆաուստ»-ն է` յոթեի ողբերգության վերապատումը: Վերջինս 2011-ին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի բարձրագույն «Ոսկե առյուծ» մրցանակին: Սոկուրովը ռուսական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Եվրոպական կինոակադեմիան Սոկուրովին դասել է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների թվին: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ռուս կինոռեժիսորին կշնորհվի Ամենայն հայոց կաթողիկոսի մրցանակ՝ հոգևոր արժեքներին դավանելու համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ